понедельник, 25 мая 2009 г.

"From Home To Home" by Seda Muradyan: Documentary Screening

Dear friends,

In the framework of retrospective screenings of films produced by “Hayk” Documentary Film Studio my first documentary “From Home To Home” will be shown (language: Armenian).

In 1989, the conflict over Nagorno-Karabakh had been escalating for a year. The Soviet regime proved unable to curb the violence. Armenians living in Azerbaijan and Azerbaijanis living in Armenia were forced to leave. “From Home to Home” tells the story of Azerbaijanis and Armenians who swapped villages and countries, and made a unique deal. They decided to exchange their villages and countries promising each other to look after the village graves. Since then, they have been keeping their promise.

If you want to attend the screening, please contact me at sedamur@gmail.com

The screening will take place on May 29, at 18:00 “Moscow” Cinema.
_____________________________________________
Սիրելի բարեկամներ,

Հրավիրում եմ Ձեզ մայիսի 29-ին, ժամը` 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ «Հայկ» կինոստուդիայի ֆիլմերի ցուցադրության շրջանակներում կկայանա իմ հեղինակած առաջին` «Տնից տուն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

“Տնից` տուն” ֆիլմը պատմում է 1989-ին, Ղարաբաղյան պատերազմից առաջ ստեղծված լարված իրավիճակում, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի, եւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում թողած գերեզմանները. միմյանց տված խոստումը պահպանվում է մինչ օրս:

Եթե ցանկանում եք ձեռք բերել հրավիրատոմս, կարող եք կապ հաստատել ինձ հետ` sedamur@gmail.com էլ. փոստի միջոցով:

среда, 15 апреля 2009 г.

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

I

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

Իրան. Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամոոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա:

II

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգընար:

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան:

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՜չ Շահ.
Ո՜չ ահ ու մահ,
Ո՜չ զենք ու զորք կըհաղթեն:

III

Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի:
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման:
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կը տիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ:

IV

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՛վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չլինին
Կինն ու գինին:

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս.
Ո՛վ ցած կը բերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին:

*********************


X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՜ զորքերն, և՜ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:

Նըստած է Շահը. նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին...

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչ սևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա...

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
Հե՛յ, դահի՛ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մըտավ սրահը:

XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրահուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր:

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին:

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից:

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով:

Ու նըրանցից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես:

XII

Հե՛յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜ լ տըղերք,
Լավ ուշ դըրեք իմ խաղին:

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց ենք կենում... միայն անմահ,
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՛խ, երանի՝ ո՜վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ:

воскресенье, 5 апреля 2009 г.

вторник, 17 марта 2009 г.

HI

Barev bolorin.Vonc eq?