пятница, 19 июня 2009 г.

Tumanyan

Թումանյանական օլիմպիադա` բոլորի համար

Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է օլիմպիադա նվիրված մեծ գրողի 140-ամյակին: Ինչպես տեղեկացնում է թանգարանի տնօրինությունը, օլիմպիադան տարիքային սահմանափակում չունի:
Ընդհամենը 11 հարց պարունակող հարցաշարին հարկավոր է պատասխանել մինչև օգոստոսի 1-ը: Արդյունքները կամփովեն սեպտեմբերին, և թանգարանում տեղի կունենա եզրափակիչ փուլը, կհանձնվեն մրցանակներ (դրամական): Օլիմպիադայի հարցաշար
1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:

2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. “Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի”:

3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. “Ծիծաղի տոպրակ” անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը”:

4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին:

5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. “Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ”:

6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել “Արև ու Լուսինը”:

7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. “Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…” և ի՞նչ է արել այս մարդու համար:

8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:

9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:

10.Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց “Շունն ու կատուն”, հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ:

11. Ի՞նչ նպատակ /ներ/ ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:

Պատասխանները հարկավոր է ուղարկել պատվիրված նամակով կամ առձեռն հանձնել փակ ծրարով Երևան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարան:

вторник, 9 июня 2009 г.

DC(DOTCOM)

Hi DOTCOM! This is a place of our meeting is 13768 Balmoral Greens Ave, Clifton, Fairfax County. We'll be there till going to host families in Washington, DC at about 18:00 of 1st of July.

Просмотреть увеличенную карту